Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար՝ Աբովյան փողոցում. Կան տուժածներ

analitik.am

Մայիսի 17-ին, ժամը 08:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում՝ Ազգային ագրարային համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 39 շենքի մոտակայքում «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1975թ.) բախվել է ծառին, վառելիքի արտահոսք չի եղել: Ա. Մ.-ը, ուղևորներ՝ Դ. և Տ. Մ.-երը (2013թ. և 2008թ.) և Ք. Շ.-ը (1975թ.) թեթև մարմնական վնասվածքներով քաղաքացիների ուժերով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից