ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անօրինական միգրանտներին համեմատել է անասունների հետ: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro թերթը:
Մայիսի 16-ին՝ Կալիֆորնիայում միգրանտների հարցին վերաբերող ելույթի ժամանակ, Թրամփը քննադատել է Mara Salvatrucha միջազգային կրիմինալ խմբավորման, որին հիմնականում անդամակցում են հենց անօրինական միգրանտները, դաժանությունը:
«Մենք նրանց կվտարենք երկրից նախկինում երբևէ չեղած տեմպերով: Դուք չեք պատկերացնում, թե ինչքան հիմար են այդ մարդիկ... Դրանք մարդիկ չեն, դրանք անասուններ են»,- հայտարարել է Թրամփը:
Նշենք, որ 2018-ի հունվարի 1-ից Կալիֆորնիան պաշտոնապես դարձել է միգրանտների համար ապաստարան-նահանգ: Նահանգի միգրացիոն ծառայությունները մշտական կոնֆլիկտի մեջ են դաշնային մակարդակի գործընկերների հետ, քանի որ Կալիֆորնիայի միգրացիոն ծառայությունը հրաժարվում է դաշնային ծառայություններին միգրանտների անձնական տեղեկությունները տրամադրել՝ նշելով, որ դա անօրինական է: