Հասարակություն 

Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող «ցուցարարների» հարբեցնող գունագեղությունը

analitik.am

ՖԲ օգտատեր Սոնա Մխիթարյանը ՖԲ տեսանյութ է տեղադրել և գրել.

«Ալկաշ բոմժերը պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը»:

Նշենք, որ երեկ սոցցանցերում տարածում էր գտել  Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող   մեկ այլ ակտիվիստի տեսանյութ.

Հիշեցնենք, որ մայիսի 16-ի առավոտյան մի խումբ մարդիկ գնացել էին Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող այգու տարածք, որտեղ պատռեցին շինհրապարակի պաստառները, ջարդեցին ամրացված երկաթները, ներխուժեցին այնտեղ, որից հետո էլ ապօրինի մուտք գործեցին Երևանի քաղաքապետարան, ինչի մասին քաղաքապետարանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանությանը: Այս մարդիկ ասացին, որ հանրային պահանջ կա Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ կապված, սակայն որոշ ժամանակ անց Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվեցին Տարոն Մարգարյանի բազմաթիվ աջակիցներ, որոնք այսօր էլ եկան՝ հայտնելու իրենց անվերապահ աջակցությունը Տարոն Մարգարյանին:

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կոչ արեց անհապաղ դադարեցնել բոլոր տիպի ակցիաները Երևան քաղաքում՝ հիշեցնելով, որ այս պահին երկրում գործում է ժողովրդի կողմից ընտրված կառավարություն: Ինչ վերաբերում է Մյասնիկյանի ետնամասում գտնվող այգու ծառերին, ապա Փաշինյանն ասաց, որ ճշտել է՝ կտրվել են չոր ծառերը, որոնց փոխարեն տնկվելու են ավելի շատ ծառեր:

Նույն շարքից