Միջազգային Քաղաքականություն 

Ավստրիայի կանցլերի կարծիքով Թրամփի քաղաքականությունը սպառնալիք է Եվրոպայի տնտեսության համար

analitik.am

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Քուրցը քննադատել է ԱՄՆ անկանխատեսելի քաղաքականությունը և հայտարարել, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները սպառնում են Ավստրիայի և Եվրոպայի տնտեսությանը:

«Մենք հիմա ականատես ենք լինում ոչ միայն ԱՄՆ-ի անկանխատեսելի քաղաքականությանը, այլ նաև ամերիկյան քաղաքականությանը, որը սպառնում է Ավստրիայի և Եվրոպայի տնտեսական շահերին»,-այս մասին Քուրցը գրել է թվիթերյան իր էջում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի վերջին որոշմամբ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային պայմանագրից և վերականգնում է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:

Նույն շարքից