Բարի օր Քաղաքականություն 

ՀՀԿ-ն ոչ մենշևիկ է, ոչ բոլշևիկ. Շարմազանով

analitik.am

«Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ հակահեղափոխական, ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություն է»,-մայիսի 18-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքերով, հանրապետականները նաև ռևանշիստներ չեն. «Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր մեր մեջ տեսնում են հեղափոխականներ, հակահեղափոխականներ կամ ռևանշիստներ, զերծ մնան նման եզրույթներից: Մենք ոչ մենշևիկ ենք, ոչ էլ բոլշևիկ: Մենք քաղաքական կուսակցություն ենք, զբաղվել և զբաղվում ենք քաղաքական գործունեությամբ՝ առաջ մղելով մեր քաղաքական ծրագրերը»:
Շարմազանովը խոսել է նաև արտահերթ ընտրությունների մասին՝ նշելով, որ դրանց համար պետք է լինեն իրավական հիմքեր և քաղաքական պայմաններ: ՀՀ ԱԺ փոխխոսնակի խոսքերով, եթե իրենք կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, արտահերթ ընտրությունների անցկացման հարց դրված չի լինի դեռ. «Իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ սա քննարկման հարց է: Կքննարկենք, կտեսնենք»:

 

Նույն շարքից