Բարի օր Հասարակություն 

Բողոքի ակցիա. Պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին

analitik.am

Այսօր՝ մայիսի 18-ին, մի խումբ քաղաքացիներ օրը սկսել են Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիայով: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին և բոլոր քաղբանտարկյալներին: Այստեղ է նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով կոչ է անում դատախազությանը չպաշտպանել Սերժ Սարգսյանի որոշումները:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել դադարեցնել բոլոր ակցիաները՝ նշելով, որ Հայաստնում կա ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն և կոչ անելով բոլոր հարցերով դիմել իշխանություններին ու քայլեր ձեռնարկել միասին աշխատելու համար:

Նույն շարքից