Քաղաքական Միջազգային 

Այսօր Սոչիում տեղի է ունենալու Պուտին-Մերկել հանդիպումը

Այսօր՝ մայիսի 18-ին, Սոչիում կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, հանդիպման գլխավոր թեմաները լինելու են Իրանի միջուկային պայմանագիրը, Սիրիայի հակամարտությունը և ուկրաինական ճգնաժամը:

Մերկելը լինելու է ԵՄ առաջին առաջնորդը, ում հետ Պուտինը հանդիպելու է նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Հաջորդը լինելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում հետ Պուտինը հանդիպելու է մայիսի 24-25-ին Պետերբուրգյան տնտեսական միջազգային ֆորումի շրջանակներում:

 

Նույն շարքից