Քաղաքական Միջազգային 

Թրամփը պարզաբանել է, թե ում է նկատի ունեցել, երբ ասել է, որ անօրինական ներգաղթյալները կենդանիներ են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրատվամիջոցների քննադատությունից հետո պարզաբանել է, թե ում է նկատի ունեցել, երբ հայտարարել է, որ անօրինական ներգաղթյալները կենդանիներ են: Ավելի վաղ  CNN, CNBC հեռուստաընկերությունները, The New York Times թերթը և մի շարք այլ լրատվամիջոցներ Թրամփին մեղադրել էին մարդկանց վիրավորելու մեջ:

Թրամփը վստահեցնում է, որ իր խոսքերը դուրս են բերվել ընդհանուր կոնտեքստից, իսկ ինքն իրականում այդ խոսքերն ասելիս նկատի է ունեցել MS-13 հայտնի հանցավոր խմբի անդամներին:

«Ես նկատի եմ ունեցել MS-13 հանցախմբի անդամներին, ովքեր հատում են ԱՄՆ սահմանը: Ես խոսել եմ հենց նրանց մասին, և եթե դուք լսեք ամբողջական ձայնագրությունը, կհամոզվեք: Ես զարմանում եմ, որ դուք բարձրացնում եք այդ հարցը, քանի որ մարդկանց մեծ մասը հասկացել են իմ միտքը: Ես միշտ կենդանի եմ ասելու MS-13 հանցախմբի անդամներին և մյուս հանցախմբերին, որոնք հատում են մեր երկրի սահմանը»,-հայտարարել է Թրամփը:

 

Նույն շարքից