Հայաստան Քաղաքական գլխավոր 

Նիկոլ Փաշինյանը երեք փոխնախարար է ազատել պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագրեր է ստորագրել փոխնախարարների պաշտոնից ազատելու մասին.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Սամվել Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Տիգրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Սերժիկ Սրապիոնյանին 2018 թվականի մայիսի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Նույն շարքից