Մայիսի 17-ին ԱՄՆ սենատը ԿՀՎ տնօրենի պաշտոնում հաստատել է Ջինա Հասփելի թեկնածությունը: Այսպիսով Հասփելը դարձել է առաջին կինը, ով ղեկավարելու է Կենտրոնական հետախուզական վարչությունը: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Հասփելի թեկնածությանը կողմ է քվեարկել 54 սենատոր, դեմ՝ 45:
Նշենք, որ ԿՀՎ նոր ղեկավարը որոշ շրջանակների կողմից մեղադրվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հարցաքննության ժամանակ դաժան մեթոդների դիմելու մեջ:
Հավելենք, որ Հասփելը փոխարինեց Մայք Պոմպեոյին, ով իր հերթին փոխարինել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: