Առողջապահության նախարարությունը թարմացված տվյալներ է հայտնում Արմավիրում թունավորվածների վերաբերյալ:
Արմավիրի մարզում արձանագրված թունավորման հետևանքով հոսպիտալացված 80 հիվանդից ժամը 12:00 դրությամբ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 28-ը:
Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: