Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ես հույսով եմ, որ այս երազանքներն իրականություն կդառնան. Թևան Պողոսյան

analitik.am

Բոլորս խոսում ենք նոր Հայաստանի մասին ու լավ հասկանում ենք, որ ինչ-որ բանին ավելի հեշտ է հասնել, քան՝ այն պահպանելը, դրա համար հիմա մեր ջանքերը պետք է կրկնապատկենք և քառապատկենք: Այսօր՝ մայիսի 18-ին, «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

Պողոսյանը նշեց, թե տրված շանսը պետք է օգտագործել՝ հույս հայտնելով, որ սկսված նոր մշակույթով մեր հասարակությունը զրո հանդուրժողականություն կդրսևորի կոռուպցիոն երևույթների նկատմամբ. «Ես հույս ունեմ, որ մենք դառնալու ենք այն հասարակությունը, որտեղ, մարդը գիտակցելու է, որ իրենով ինչ-որ բանի է հասնում, ոչ թե զանգերով խնդիրներ լուծում, որտեղ քաղաքացին  հասկանալու է, որ իր միտքը, սեփական ունակությունները ավելին են, քան ծանր խնամի բարեկամը կամ գումարի տրցակը: Գումար ունե՞ք, ներդրեք, բիզնեսով զբաղվեք, հարկեր կվճարեք, ավելացված արժեք ստեղծեք, մի նոր բանի նպաստեք: Ես հույսով եմ, որ այս երազանքներն իրականություն կդառնան»:

Նույն շարքից