Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փայլուն քաղաքապետ է, և պետք չէ հավաքվել քաղաքապետարանի մոտ ու վիրավորել վերջինիս իր 6 երեխաների մոտ:
Այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակախոսը նշեց, որ Տարոն Մարգարյանը Երևանը գեղեցկացրել է, կշարունակի գեղեցկացնել և այն դարձրել է բոլոր հայերի մայրաքաղաքը:
Տեր-Գուլանյանը խոսեց նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին՝ նշելով, որ վերջինս ասպետաբար հրաժարական տվեց ու հեռացավ՝ ականներ չթողնելով Փաշինյանի և ժողովրդի ոտքերի տակ. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին»: