Հասարակություն 

Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից

Այսօր հիվանդանոցից դուրս է գրվել ՌԴ նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալը, ով տուժել էր Սոլսբերիում տեղի ունեցած հայտնի թունավորման դեպքի արդյունքում: Այս մասին հայտնում են ռուսական և բրիտանական ԶԼՄ-ները՝  հղում անելով բժշկական աղբյուրներին:

Հիշեցնենք, որ 66-ամյա Սերգեյ Սկրիպալը և վերջինիս դուստր Յուլյան մարտի 4-ին թունավորվել էին նյարդա-պարալիտիկ Նավիչոկ տեսակի նյութի կիրառման արդյունքում:

Յուլիա Սկրիպալը հիվանդանոցից դուրս էր գրվել ապրիլի 9-ին:

 

Նույն շարքից