Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուի որդին՝ Յահիր Նեթանյահուն, թուրք-իսրայելական հարաբերությունների լարված ֆոնին իր FB էջում Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել:
«Թուրքիա, դու պատասխանատվություն ես կրում Կիպրոսում իրականացրած անհավանական վայրագությունների և այնտեղի մարդկանց տառապանքների համար, հույն, քուրդ ժողովուրդների տառապանքների, ինչպես նաև հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար։ Ես նաև ուզում եմ հիշեցնել թուրքերին, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ են, որոնք ապօրինաբար զավթել են Փոքր Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին, մինչ թուրքերի գալը։ Եվ ուրեմն, լռեք»,-գրել է Իսրայելի վարչապետի որդին։
Նշենք, որ այս գրառումը միջազգային մամուլում բավականին աղմուկ է բարձրացրել:
