ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-194-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն հավելվածի: