ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը՝ ընդունելով վարչապետ Դմիտրի Մեդվեդևի բոլոր առաջարկները: Այս մասին հայտնում են Ինտերֆաքս գործակալությունը:
Այսպիսով ՌԴ առաջին փոխվարչապետ է դառնում Անտոն Սիլուանովը, ով նաև Ֆինանսների նախարարն է:
Նշենք, որ իրենց պաշտոններում են մնալու արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանում կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում Կրթության և գիտության նախարարության փոխարեն լինելու է Լուսավորության նախարարությունն ու Գիտության և բարձրագույն կրթության նախարարություն: Սրանցից առաջինի նախարար է նշանակվել Օլգա Վասիլևան, երկրորդի՝ Միխայիլ Նոսկովը: