Առողջապահություն Հասարակություն 

Առողջապահության նախարարը կարծում է, որ մի օր պետք է Առողջապահության նախարարություն չլինի

analitik.am

«Ես իմ անձնակազմին ասել եմ, որ պետք է մի օր գա, երբ Առողջապահության նախարարության գործառույթները կսահմանափակվեն 1-2  վարչության սահմաններում, ինչի հակառակը մենք ունենք հիմա»,-այսօր՝ մայիսի 18-ին, Ազատության ուղիղ եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքերով, հիմա կա շատ կենտրոնացված  համակարգ, որտեղ օրենսդրական մակարդակով որոշումների կայացումը թողնված է նախարարի հայեցողությանը. «Երբ մենք կկարողանանք դերերի վերաբաշխում կատարել, այսինքն՝ իջեցնել ստորին օղակներին կամ ապակենտրոնացնել առանձնացված ստորաբաժանումներին, ու նախարարությանը կմնա զուտ ռազմավարական քաղաքականությունը մշակելու հարցը, նախարարությունը պետք չի լինի: Այն հանգիստ կարող է լինել որևէ նախարարության կազմում: Սակայն դրան դեռ շատ կա»,-ասել է նախարարը:

Նույն շարքից