Խաղաղ օվկիանոսի մեջտեղում կա մի վայր, որտեղ հնարավոր է հայտնվել այսուայն կողմ լողացող միլիոնավոր մեդուզաների շրջապատում։ Դա Պալաու կղզում գտնվող Մեդուզաների լիճն է։
Ինչպես նշում է viralnova.com կայքը, Նանա Տրոնգրատանավոնգ անունով մի դեռահաս, ով լճի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ունեցել, որոշել է այնտեղ լողալ և, ի զարմանս իրեն, հայտնաբերել է անթիվ-անհամար ոսկեգույն մեդուզաների, որոնք միանգամայն անվտանգ են։
Նշվում է, որ այս լճում արգելվում է ստորջրյա լողով զբաղվել, քանի որ 15 մ խորության վրա ջուրը պարունակում է մեծ քանակությամբ ջրածնի սուլֆատ, որը, ներծծվելով լողորդի մաշկի մեջ, կարող է դառնալ մահվան պատճառ։
