ԱՄՆ Ջորջիա նահանգում ավարտական երեկոյի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել: Fox25 հեռուստաընկերության տեղեկություններով, միջադեպի արդյունքում երկու կին է վիրավորվել:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկն ավելի ուշ մահացել է:
Նախնական տեղեկություններով, հրաձգությունը տեղի է ունեցել դպրոցի մոտ գտնվող ավտոկայանատեղիում: Աշակերտները չեն տուժել: