Հասարակություն 

5 բալային համակարգով Փաշինյանի աշխատակազմը ստանում է 2. Ահարոն Ադիբեկյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանի նշանակումներից 12-ը կուսակցական են, 10-ը՝  անկուսակցական, ինչը նշանակում է, որ Փաշինյանը միայն իր համախոհներին չի նշանակել պաշտոների, ավելի լայն տեսադաշտ է ունեցել, ինչը դրական է: Այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Խոսելով նշանակումների տարիքի մասին՝ սոցիոլոգն ասաց, որ պաշտոնյաների միջին տարիքը 41 տարեկան է. «Մարդու հասունացման տարիքը 42-ն է, նրանք մոտ են այդ հասունացման տարիքին: Բայց երեքը դեռ երիտասարդ են՝ 30-ից ցածր,  9-ը հասունացման տարիքում են՝ մինչև 40-ը, իսկ հասուն տարիքի են 10-ը»:

Կրթության մասով Ադիբեկյանը նշեց, որ միայն 10-ն ունեն համապատասխան կրթություն, 12-ի կրթությունը չի համապատասխանում գործունեության ոլորտին, բայց որակավորման միջոցով մոտավորապես 12-ն ունեն համապատասխան որակավորում»:

Ինչ վերաբերում է կառավարման համակարգում ունեցած փորձին, ապա այն ունի 12 հոգի. «Եթե փորձենք գնահատել նոր աշխատակազմի կարողությունները 5 բալային համակարգով, այն ստանում է 2»:

 

Նույն շարքից