«Не бойтесь мечтать как дети. Ведь у них все получается»....առաջին հայացքից բավականին մոտիվացիոն թվացող այս տեսանյութը իրականում թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության գովազդն է:
Տեսանյութը փոքրիկ երեխաների երազանքի մասին է, որն ի վերջո իրականություն է դառնում:
Սկզբում փորձում ես հանդուրժողականություն ցուցաբերել՝ չնայած թշնամիդ է, բայց երեխաներ են ու հավատում են իրենց երազանքին, երեխաներ են, ովքեր մեղք չունեն, որ Ցեղասպանության ծանր մեղքը իր վրա կրող ու այն ոչ մի կերպ ընդունել չցանկացող ազգի սերունդն են: Այդպես քեզ համոզում ես մինչ այն վայրկյանը, երբ տեսանյութում երևում է ՄԵՐ Արարատն՝ իր ողջ վեհությամբ.... Զայրույթ, ցավ, անզորություն, վանդակում հայտնված թռչուն, ում այնքան մոտ ու այնքան հեռու ազատությունը...սրանք են այն զգացմունքները, որոնք ունենում ես այդ պահին: Ցավդ ու զայրույթդ կրկնապատկվում է, երբ տեսանյութն ավարտվում է «Kharabakh The Land of Azerbaijan» գրառմամբ:
Հ.Գ. Ասում են քո թուլությունն է հենց թշնամուդ ուժը... մեր թուլությունն է, որ աշխարհն այսօր ամեն ինչ տեսնում է Թուրքիայի ու Ադրբեջանի «աչքերով»: Ու քանի դեռ մենք շարունակում ենք թույլ մնալ՝ «հանդուրժողականություն» անվանելով դա, կշարունակենք երազել Արարատի մասին ու տեսնել մեր սրբազան լեռը թուրքական ու ադրբեջանական ավիաընկերությունների գովազդներում: