Բարի օր Հասարակություն 

Երևանում օրը կրկին սկսել է բողոքի ակցիաներով

analitik.am

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ մի խումբ քաղաքացիներ օրը սկսել են բողոքի ակցիայով՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, մասնավորապես՝ Սամվել Բաբայանին: Ցուցարարները, որոնց մոտ կան  Բաբայանի պատկերով լուսանկարներ, վանկարկում են «Ազատություն քաղբանտարկյալներին»: Այս պահանջով նրանք ցույց արեցին նաև անցած շաբաթ:
Այս պահին բողոքի ակցիա է ընթանում նաև Սուրմալու առևտրի կենտրոնում: Քաղաքացիները պահանջում են իջեցնել վարձերը:
Այսօր օրը բողոքի ակցիայով է մեկնարկել նաև ՀՊՏՀ-ի քոլեջում, որտեղ ուսանողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ: Ուսանողները պահանջում են հանդիպում համալսարանի ռեկտորի և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Նույն շարքից