Հայաստան Քաղաքական 

Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել

Քրիստոնյա Հայե՛ր

Հաշվի առնելով 2018 թվականի ապրիլի 23-ից Հայաստանի Հանրապետությունում սկսված քաղաքական նոր ժամանակաշրջանը, այն է՝ ներկա եւ եկող սերունդների համար մեծ եւ հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը, սույն  թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից իմ հրաժարականը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից իմ դուրս գալն ու «Հայոց Արծիվների» բոլոր` 301 մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունների, առաջարկների եւ Կազմակերպության 45.117 անդամների ցանկության արդյունքում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն ստեղծելու որոշումը` տեղեկացնում եմ Ձեզ, որ «Հայոց Արծիվների» Խորհրդի 125 անդամները հետայսու «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադրման նախաձեռնողներն են,  ովքեր մայիսի 20-ին «Արծվատանը» անցկացրին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի 1-ին ժողովը` նպատակամիտված սույն թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում կայանալիք «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Համագումարի կազմակերպչական աշխատանքներին:

«Հայոց Արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան

Նույն շարքից