Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ադեկվատ հասարակությանը պետք չէ ազգ-բանակ. Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար

analitik.am

«Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել ազգ-բանակ կոնցեպտին»,-այս մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանը նշել է, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, և պետք  չէ սովորեցնել ազգ սիրել. «Ազգ-Բանակ կոնցեպտի առաջարկողներն ասում են, որ քաղաքացիները չեն սիրում հայրենիքը, պետք է նրանց սովորեցնել դա անել: Ես համոզված եմ, որ հասարակությունը սիրում է: Ավելին, իշխանության սխալներ բեռն ամբողջությամբ փոխանցվում էր հասարակությանը: Ասում էին, որ դուք հայրենիքը չեք սիրում, դրա համար կոռուպցիա կա, համակարգը վատ է աշխատում ու մենք եկել ենք ձեզ սովորեցենլու հայրենիք սիրել: Իրականում խնդիրն իրենց մեջ էր, իրենք էին կոռումպացված և դա թաքցնելու համար առաջարկել էին ազգ-բանակը, որի անհրաժեշտությունը ցանկացած ադեկվատ հասարակությունը չունի: Եթե անհրաժեշտություն լինի, հասարակությունը պաշտպանվելու մեծ բնազդ ունի և դա կատարելու է: Պետք չի մարդկանց սովորեցնել հայրենիք սիրել, պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ սիրեն հայրենիքը, այստեղ մնան: Պարզ լուծումը դա է»:

Նույն շարքից