Ադրբեջանի մայրաքաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Report-ը:
Պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են:
Նախնական տեղեկությունների համաձայն, պայթյունի պատճառ էր դարձել գազի արտահոսքը, պայթյունի հանգամանքները պարզվում են: