«Կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»,-այսօր՝ մայիսի 21-ին, կառավարության կազմի երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է մյուս մարմիններին, վարչապետն ասաց, որ կան որոշակի օրենսդրական խնդիրներ և իրենք կփորձեն օրենքի սահմաններում լուծել գոյություն ունեցող խնդիրները:
Փաշինյանը խոսեց նաև ԱԱԾ պետի հայտարարության մասին, ով խոստացել էր առաջիկայում լուրջ բացահայտումներ անել: Վարչապետը մասնավորապես նշեց՝ եթե հանկարծ բացահայտումների արդյունքում նույնիսկ պարզվի, որ խախտումներ են թույլ տվել իր ընտանիքի անդամները, պատիժ պետք է լինի: