Քաղաքական Միջազգային 

Իրանի նկատմամբ աննախադեպ տնտեսական ճնշումներ են լինելու. ԱՄՆ Պետքարտուղարի հայտարարությունը

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն համակարգային հայտարարություն է արել՝ ԱՄՆ մերձարևելյան քաղաքականության վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում են Ֆոքս հեռուստաընկերությունից:

Պոմպեոն հայտարարել է, որ նախկին համաձայնագրի փոխարեն, ինչը հնարավոություն էր տալիս Իրանին միջուկային տեխնոլոգիաներ զարգացնել, պետք է նորը մշակել՝ ավելի խիստ պայմաններով. «ԱՄՆ-ն մտադիր է ապահովել դեպի միջուկային զենքի ճանապարհների փակ լինելն  Իրանի համար»,- ասել է Պոմպեոն՝ խոստանալով, որ Իրանի նկատմամբ աննախադեպ տնտեսական ճնշումներ են լինելու, ինչը կստիպի Իրանին նոր բանակցություններ սկսել:

ԱՄՆ Պետքարտուղարը 12 պահանջներից բաղկացած ցուցակ է ներկայացրել, որն, ըստ ամերիկացիների, պետք է նոր համաձայնագրի հիմքում լինի:

Մասնավորապես, Իրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի ուրանի հարստացումը՝ ներառյալ այն, ինչը թույլատրված էր 2015-ին կնքված համաձայնագրով, ինչպես նաև առանց նախապայմանների թույլ տա միջազգային ներկայացուցիչներին մուտք ունենալ ամբողջ երկրի տարածքում գտնվող օբյեկտներին: 2015-ի համաձայնագրով արգելված էր մուտքը որոշ ռազմական օբյեկտներ՝բացառությամբ հատուկ դեպքերի:

Պոմպեոն նաև պահանջել է, որ Իրանը դադարեցնի մի շարք միջոցառումները, որոնք ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակիցների զայրույթն են առաջացնում: Մասնավորապես, նա նշել է, որ Իրանը պետք է դադարեցնի  Եմենում  շիա-հուսիթների ռազմական խմբավորումներին աջակցելը,  Սիրիայից դուրս բերի զորքը, դադարի աջակցել «Հեզբոլահ»-ին, ինչպես նաև դադարեցնի ոտնձգություններն Իսրայելի նկատմամբ:

 

Նույն շարքից