Հայաստան Քաղաքականություն 

Չեմ կարծում, որ նախագահը գիտակցաբար կգնա Սահմանադրության խախտման ճանապարհով. Գևորգ Կոստանյան

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում կարծես նոր սկանդալ է հասունանում։ ԱԺ կանոնակարգ-օրենքը, որը գերակայում է մնացյալ օրենքներին, ամրագրում է․ «Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու»։

Իրավասու մարմինը հանրապետության նախագահն է։ Առաջադրվե՞լ է նոր ՍԴ թեկնածու՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին։ Նա ասաց, որ թեկնածու առաջադրվելու դեպքում ԱԺ նախագահն անմիջապես հանդես է գալիս հայտարարությամբ։ Այսինքն՝ երեկվա դրությամբ թեկնածու չէր առաջադրվել, թեև Էմիլ Բաբայանի չընտրվելուց անցել է 17 օր։

Խախտե՞լ է Արմեն Սարգսյանը Սահմանադրությունը՝ հարցրինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանին։ «Ես չեմ կարծում, որ հանրապետության նախագահը գիտակցաբար կգնա Սահմանադրության խախտման ճանապարհով, բայց և չի կարող 10-օրյա ժամկետը նշանակել 25 օր»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից