Գլխավոր Հասարակություն Ֆեյսբուք 

ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ

analitik.am

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ

Քիչ առաջ ինձ է փոխանցվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ (նախարար) Կ. Ա. Մինասյանի պատասխան գրությունն իմ կողմից բարձրացված՝ ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ:

Մասնավորապես, պատասխանում նշվում է, որ ԵԱՏՄ համաձայնագրով փոխադարձ ճանաչվում են միայն կրթության վերաբերյալ փաստաթղթերը, իսկ վարորդական իրավունքի վկայականը, ըստ Կ. Ա. Մինասյանի, կրթական փաստաթուղթ չի համարվում, և այդպիսով վարորդականների փոխադարձ ճանաչումը մնում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների շրջանակներում կարգավորման ենթակա հարց:

Image may contain: text

Նույն շարքից