Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը կանխատեսում է այս կառավարության համար լուրջ ֆիասկո. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անում է ամեն ինչ, որ իր անունը որևէ կերպ չկապվի Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, ինչն ինքնին նշանակում է.

ա) նախագահ Արմեն Սարգսյանը կանխատեսում է այդ կառավարության համար լուրջ ֆիասկո,

բ) կադրային այդ նշանակումներում ինքը որևէ դերակատարություն չունի։

Մեր այս դիտարկմանն ի պատասխան վերջինիս մերձավոր շրջապատից մեկն ասաց. «Արմեն Սարգսյանը պարզապես նախընտրում է արբիտրի դերը»։

Այնուհանդերձ, հիշենք, որ մամուլն օրերս գրել էր, թե Փաշինյանի կառավարության ամենահաջողված կադրերից մեկի՝ ԱԳ նախարարի նշանակման առաջարկությունը հենց Արմեն Սարգսյանինն է։ Ասում են` նրանն է նաև ՍԴ նոր անդամի թեկնածու, որոշ տեղեկություններով` ապագայում էլ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջարկը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 122
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
    124
    Shares

Related Articles