Մայիսի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մատենադարանի մոտ հանդիպել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով արդեն 28 օր է գտնվում է հացադուլի մեջ:
Վեհափառի հետ զրույցում Չուգասզյանը հայտարարել է, որ չի դադարեցնելու հացադուլը, քանի դեռ չեն կատարվել իր երեք պահանջները՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, համաներում հայտարարելը և ստեղծել անցումային հանձնաժողովներ: