Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ փոխնախագահը Կիմ Չեն Ընին խորհուրդ է տվել չխաղալ Թրամփի հետ

analitik.am

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը չի բացառել, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրաժարվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից, փոխանցում է  Fox News-ը:

Փենսը նաև խորհուրդ է տվել Կիմ Չեն Ընին չխաղալ Թրամփի հետ և նախապայմաններ առաջ չքաշել գագաթաժողովից առաջ:

Հիշեցնենք, որ երկու առաջնորդների հանդիպումը պետք է տեղի ունենա հունիսի 12-ին: Կիմ Չեն Ընն արդեն հայտարարել է, որ կարող է հրաժարվել Թրամփի հետ հանդիպումից, եթե ամերիկյան կողմը միակողմանի պահանջի Կորեական թերակղզու դենուկլեարիզացիան:

Նույն շարքից