ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկ Մոգերինին կոչ է արել հետայսու ևս կատարել Իրանի հետ միջուկային պայմնագիրը: Այս մասին Մոգերինին խոսել է մայիսի 21-ին՝ նշելով, որ պայմնագիրը պատկանում է միջազգային հանրությանը և հաստատվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Սպիտակ տունն աննախադեպ պատժամիջոցներ և ճնշումներ է պատրաստում Իրանի համար: Մոգերինին իր հերթին նշել է, որ Պոմպեոն չի կանխատեսել, թե դեպքերի նման զարգացումն ինչպես կարող է ուժեղացնել տարածաշրջանի պաշտպանությունը միջուկային զինումից:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասն իր հերթին հայտարարել է, որ Եվրոպան մտադիր է հավատարիմ մնալ Իրանի հետ միջուկային պայմանագրին: Մասի խոսքերով, ստեղծված իրավիճակն ուղղակիորեն շոշափում է Գերմանիայի և ընդհանուր առմամբ Եվրոպայի հետաքրքրությունները:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն էլ նշել է, որ աջակցում է ԱՄՆ-ի որոշմանը: