Հասարակություն 

Բարաք և Միշել Օբամաները պրոդյուսերական պայմանագիր են կնքել Netflix-ի հետ

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին առաջին տիկին Միշել Օբաման կդառնան Netflix-ի պրոդյուսերներ: Ստորագրված պայմանագրի մասին Netflix-ը հայտնել է մայիսի 21-ին: Այն նախատեսված է գեղարվեստական ֆիլմեր և սերիալներ նկարահանելու համար:

Մի քանի տարվա համար կնքված պայմանագրի ֆինանսական մանրամասները չեն հայտնվում: Օբամաների մասնակցությամբ առաջին նախագիծը՝ Higher Ground Productions-ը, հանդիսատեսի դատին կհանձնվի 2019 թվականին:

 

Նույն շարքից