Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Գերմանիան վերաստեղծում է տանկային զորքերը Ռուսաստանին զսպելու համար

analitik.am

Գերմանիան վերաստեղծում է տանկային զորքերը, որոնք չէին գործում սառը պատերազմից հետո: Ինչպես հայտնում է Die Welt-ը, նոր զորքերը պետք է զսպող գործոն լինեն Ռուսաստանի համար:

Նշվում է, որ Գերմանիայի կողմից տանկային զորքերի վերականգնումը նոր խնդիր է դառնալու ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների համար: Խոսքը մասնավորապես այն դաշնակիցների մասին է, ովքեր չունեն անհրաժեշտ ենթակառուցվածքները տեխնիկայի համար: Որպեսզի այդ տանկերը կարողանան տեղից տեղ շարժվել պետք է ստեղծվեն նոր ճանապարհներ, կամուրջներ և այլն: Նախագիծն արդեն ներկայացվել է ԵՄ հանձնաժողովի կողմից:

Նման որոշումը բացատրվում է Ռուսաստանի կողմից աճող լարվածությամբ:

Գերմանական իշխանությունները մտադիր են տանկերի թիվը 220-ից հասցնել 328-ի: Տանկերը զինված են լինելու համակարգիչներով, կարողանալու են զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն և այլն:

 

Նույն շարքից