Գլխավոր Իրավական 

Էդմոն Մարուքյանն առաջարկում է քննարկել համաներման հարցը

analitik.am

Վաղաժամկետ պայմանական ազատման խնդիրը Հայաստանում շարունակում է առկա մնալ: Այսօր՝ մայիսի 22-ին, խորհրդարանում ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այս խնդիրը վերջին 10 տարում գտնվում է իր ուշադրության կենտրոնում:
Մարուքյանը նշեց, որ երկար է սպասել Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմանը, որը պետք  լուծեր ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդիրը, սակայն օրենսգիրքը չի ընդունվել. «Հիմա մենք երկու բան ունենք անելու՝ արագ աշխատել և ընդունել Քրեական դատավարության մասին օրենսգիրքը, որով որպես խափանամն միջոց չի կիրառվի միայն կալանքը և կլինի այլընտրանք: Բացի դրանից, քաղաքական իրավիճակից ելնելով մենք կարող են ուսումնասիրություն կատարել և համաներման հարց քննարկել, որովհտեև ՔԿՀ-ները ծանրաբեռնված են և, մինչև Հայաստանի դատարաները կսկսեն արդար աշխատել, մենք կարող ենք քննարել այդ հարցը»:

Մարուքյանի խոսքերով, դրանից հետո վաղաժամկետ պայմանական ազատման մասով փոփոխությունները և դատարանների ճիշտ աշխատանքը կբերի նրան, որ Հայաստանում չեն լինի գերբեռնված ՔԿՀ-ներ, մեծ ծախս պետբյուջեի վրա և մարդու իրավունքների զանգվածային խախտումներ. «Ես առաջարկում են քննարկել համաներման հարցը, վաղ թե ուշ մենք գալու ենք սրան»:

 

Նույն շարքից