Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ես ապրել եմ իմ խղճի և դաստիարակության համաձայն. Միհրան Պողոսյան

Ինչը կարող էր բացահայտվել, վաղուց բացահայտվել է: Այսօր՝ մայիսի 22-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե չի վախենում արդյո՞ք, որ իր անվան հետ կապված օֆշորային գործը կարող է նորից բացվել և բացահայտումներ լինեն:

Ավելի վաղ ԱԱԾ տնօրենը լուրջ բացահայտումներ էր խոստացել

Պողոսյանի խոսքերով, ինքը չի վախենում որևէ բանից, քանի որ ապրել է այնպես, ինչպես գտել է ճիշտ, իր խղճի և իր դաստիարակության համաձայն. «Ես բազմիցս պատասխանել եմ իմ անվան հետ կապվող գործի մասով հարցերին: Երբ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Մենք դրա մասին խոսել ենք, ես ասել եմ այն, ինչ միշտ եղել է: Ես շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվեն, որպեսզի մեկ անգամ ևս համոզմունք ապրի մեր հասարակությունը, որ այն ինչ ես ասել եմ, ճշմարտությունն է: Ես պնդում են, որ իրավապահները բացահայտել են հայտնի և անհայտ բոլոր անկյունները»:

Պողոսյանն ասաց, որ իր հետ իրավապահները կապ չեն հաստատել, որևէ զանգ ինքը չի ստացել, և ինքը բաց է:

 

  • 225
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    227
    Shares

Related Articles