Գլխավոր Հասարակություն 

Ադրբեջանի կողմից կատարվող աշխատանքներն անմիջական վտանգ են ներկայացնում հայկական դիրքերի համար. Բալայան

analitik.am

Այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնեց, որ մայիսի 25-26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնելու է Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին: Դրան կհաջորդի ՀՀ վարչապետի այցը, որը տեղի կունենա մայիսի 30-31-ին, այցը լինելու է պաշտոնական:

ԱԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձավ նաև Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմից կատարվող աշխատանքներին, նշելով, որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում հայկական դիրքերի համար: Բալայանն ասաց, որ հայկական կողմը դիրքերի փոփոխություն թույլ չի տալու:

Նա նաև տեղեկացրեց, որ Նախիջևանի սահմանում եղած տեղաշարժերի մասին Հայաստանը տեղյակ է պահել ՀԱՊԿ-ին:

 

Նույն շարքից