Ինչպես այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հաջորդ շաբաթ Հայաստան է այցելելու Միացյալ Նահանգների Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությունը:
Բալայանի խոսքերով, մայիսի 27-28-ը Հայաստան կայցելի նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնեց, որ մայիսի 28-ին կայանալիք միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու մեծ թվով հյուրեր: