Քաղաքականություն 

Նույնիսկ համանախագահներն են խոսել այն մասին, որ վաղ թե ուշ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին. Քոչարյան

analitik.am

Նույնիսկ համանախագահներն են խոսել այն մասին, որ վաղ թե ուշ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին: Այսօր՝ մայիսի 22-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ եթե Կազանը հաջողությամբ ավարտվեր, Արցախը պարտադիր պետք է հավանություն տար այդ փաստաթղթին և երեք կողմերը միասին աշխատեին խաղաղության պայմանագրի վրա:

Քոչարյանի խոսքերով, ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի առաջընթացն անհնարին է:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ առաջիկայում այս մասով փոփոխություններ լինեն, Քոչարյանն ասաց, որ Արցախի չմասնակցելը պայմանավորված է Ադրբեջանի դիմադրությամբ. «Համանախագահները շատ լավ գիտեն, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն»:

Քոչարյանը նշեց, որ կախված նրանից, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանը բանակցություններին Արցախի մասնակցությանը, կարելի է հասկանալ Բաքուն առաջընթաց ուզում է, թե շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը:

 

 

 

Նույն շարքից