Հասարակություն Պատահարներ 

Լեռնագոգ համայնքում սելավատարերի ջրերը լցվում են գյուղի տները և փողոցները /լրացված/

Մայիսի 22-ին, ժամը 04:00-ին տեղեկություն է ստացվել, որ ջրալցվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 22 տանը հարակից անասնագոմը (սատկել է 2000 ճուտ), այլ անասնագոմեր և 1-ին փողոցի մի շարք տներ. փլուզվել է Խաչատրյան փողոցի թիվ 34 տան պարիսպը (մոտ 25 քմ):

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 09։20-ից մինչև 10։47-ը փրկարարները բնակիչների գույքը տեղափոխել են անվտանգ տարածք և մոտոպոմպով իրականացրել ջրահեռացման աշխատանքներ: Գյուղի 43 տներ ստացել են տարբեր չափի վնասներ. վնասի չափն ուսումնասիրում է ԱԻ հանձնաժողովը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման ու գյուղատնտեսության նախարարություննների ներկայացուցիչներին:

***

Մայիսի 21-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի սելավատարը խցանվել է, ինչի հետևանքով ջրալցվում են գյուղի փողոցներն ու տները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 11 փրկարար:

Պարզվել է, որ վնասվել է սելավատարը և ջրալցվում են գյուղի երկու փողոցներն ու մոտակա տները, բակերը և նկուղները:

Ժամը 23:40-ի սահմաններում գյուղապետի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ (տրակտոր) սելավատարի ջրի հոսքը փոխվել է դեպի ձոր, ինչի հետևանքով սելավատարի ջրի մակարդակը նվազել է:

Մինչ ժամը 03:25-ը փրկարարները Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 33 տան նկուղից (25 քմ), Խաչատրյան փողոցի թիվ 69 տան բակից (35 քմ) ու ավտոտնակի փոսից (30 քմ) և թիվ 71 տան ավտոտնակի փոսից (30 քմ) իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:

  • 92
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    94
    Shares

Related Articles