Բարի օր Հասարակություն 

1-16. Թեժ գիծ, որով զինծառայողները կարող են ահազանգել ապօրինությունների մասին

analitik.am

Կա 1-16 թեժ գծի հեռահամարը, որով զինվորները կարող են ահազանգել զորամասերում իրականացվող ապօրինությունների մասին: Այսօր՝ մայիսի 22-ին, խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:

Այդ թեժ գծի մասին ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջին անգամ էր լսում: Պատգամավորի խոսքերով, այդ մասին հավանաբար չգիտեն նաև զինվորները, հետևաբար բոլոր զորամասերում մեծ թվերով պետք է գրված լինի այդ հեռախոսահամարը և այն միշտ պետք է հասանելի լինի:

Նույն շարքից