Հայաստան Քաղաքականություն 

Շարմազանովի պատասխանը՝ Արայիկ Հարությունյանին

analitik.am

ՀՀ ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին խորհուրդ է տալիս զբաղվել կրթական խնդիրներով և չմիջամտել մարկդկանց ազատ սահմանադրական իրավունքին:
Այսպես այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչն արձագանքեց  Արայիկ Հարությունյանի կոչին: Ավելի վաղ ԿԳ նախարարը խորհուրդներ էր տվել ուսուցիչներին, թե ինչպես կարել է հրաժարվել ՀՀԿ անդամատոմսերից:

Շարմազանովի խոսքերով, նախարարները պետք է զբաղվեն իրենց ոլորտի խնդիրներով, ոչ թե մարդկանց խորհուրդներ տան մտնել որևէ կուսակցություն, կամ դուրս գալ: ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Հարությունյանին չի ճանաչում, բայց լսել է, որ գրագետ մարդ է՝ հավելելով, որ դպրոցի ուսուցիչներն իրենք պետք է որոշեն իրենց քայլերը:

Նույն շարքից