Հասարակություն Պատահարներ 

Այրվել է անասնակեր. Տուժածներ չկան

analitik.am

Մայիսի 22-ին, ժամը 12:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան բակում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:27-ին, մարվել՝ 13:34-ին:

Այրվել է մոտ 320 հակ անասնակեր. տուժածներ չկան:

Նույն շարքից