Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ինձ մտահոգում է, երբ ԿԳ նախարարն իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին  ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը խոսեց այն մասին, որ  շատ է խոսվում սիրո և համերաշխության մթնոլորտի մասին, սակայն հիշեցրեց, որ  իշխանափոխության ակտիվներից մեկը կապվում է սահմանադրականության հետ, բայց դրա որոշ հոդվածների առնչությամբ խնդիրներ կան. «Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը լրատվական միջոցներով հայտնում է, որ երբ հորդորի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարներին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան: Ինձ մտահոգում է, երբ ԿԳ նախարարը իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ՝ հորդորելով մարդկանց դուրս գալ քաղաքական ուժից: Նրանք, ովքեր դարձել են ՀՀԿ անդամ, գիտեն, թե ինչպես դուրս գալ կուսակցությունից, եթե նման ցանկություն ունեն»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանի հաջորդ մտահոգությունը վերաբերում էր  բազմակարծության հետ անհանդուրժողականությանը. «Այս մտահոգությունը կիսում են հարյուրավոր օգտատերեր, ովքեր հանդգնում են քննադատական խոսք ասել նոր իշխանությունների նկատմամբ: Սահմանադրականության խնդիր է, երբ երկրի վարչապետը հորդորում է պաշտպանության նախկին նախարարին հրապարակավ կարծիք չարտահայտել սոցիալական ցանցերում»,- ասաց նա:

Վերջում Աշոտյանն ասաց. «Ուզում եմ խնդրել բոլոր նրանց, ովքեր կենթարկվեն քաղաքական հայացքների համար խտրականության, դիմեն ինձ»:

Նույն շարքից