ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահագն Մելիքյանին նշանակել է ԱԳՆ գլխավոր քարտուղար:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Վահագն Մելիքյանին նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Վահագն Մելիքյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։