Հասարակություն Տնտեսություն 

Ամանորի 7 ոչ նյութական նվերներ

analitik.am

Ամանորի նվերները պարտադիր չէ, որ փաթեթավորվեն և հանձնվեն անձամբ։ Կարելի է նաև ոչ նյութական նվեր պատրաստել, ընդ որում՝ հեռավորության վրա։ Forbes-ը կազմել է հետաքրքիր ոչ նյութական նվերների ցանկ, որոնք կարելի է պատրաստել ամբողջ աշխարհում։

 





1. Գրություն Սիդնեյի օպերայի տանիքին (արժեքը՝ 90-365 դոլար)

 

Սիդնեյի օպերան հայտարարել է աշխարհահռչակ տանիքի ամենաբարձր հատվածի սալիկների վաճառք։ Ակցիայի նպատակը թատրոնի վերանորոգման համար միջոցներ հայթայթելն է։ Վաճառքի է դրվել 125.000 հատված։ Կարելի է գնել դրանցից մեկն ու վրան գրությամբ նվիրել` ում ցանկանում եք:

 

2. Ծառեր անտառում (արժեքը՝ 300-500 ռուբլի մեկ ծառի համար)

 Ռուսաստանում գործում է նոր ծառայություն՝ «Маракуйя», որը թույլ է տալիս ծառ տնկել աշխարհի գրեթե յուրաքանչյուր կետում։


 

3. Խնամակալության տակ առնել կենդանիների կենդանաբանական այգում (արժեքը՝ օրական սկսած 1 ռուբլուց)

Մոսկովյան կենդանաբանական այգու «Վերցրու կենդանուն քո հովանու ներքո» ծրագիրը թույլ է տալիս հոգ տանել որևէ կենդանու մասին, սակայն միևնույն ժամանակ` չպահել նրան տանը։ Պետք է ընտրել կենդանուն և նվիրատվության վերաբերյալ պայմանագիր կնքել այգու հետ։



4. Տեղ պահեստում (արժեքը՝ սկսած ամսական 1000 ռուբլուց )

Ոչ բոլորն ունեն ավտոտնակ կամ նկուղ, այդ պատճառով էլ առանձին վայրը հասարակական պահեստում կարող է շատ տեղին լինել։ Հագուստը, հեծանիվը, մարզական պարագաները, ամառային անիվները կամ կահույքի մասերը կգտնվեն հսկողության տակ։



5. Ներդրումներ երրորդ աշխարհի երկրների բիզնեսում (արժեքը՝ ըստ ցանկության)

 Ամերիկյան ոչ կոմերցիոն «Kiva» նախագիծն առաջարկում է ներդրումներ կատարել 3-րդ աշխարհի երկրների սկսնակ գործարարների բիզնեսում։ Հետագայում այդ գումարները ետ են վերադարձվում։



 

6. Մարջանային խութերի հոգածություն (արժեքը՝ սկսած 20 դոլարից)

 Բրազիլիայի արևադարձային անտառները, ԱՄՆ-ի և Կանադայի լեռները, Բահամներում և Դոմինիկյան Հանրապետությունում, Պալաուում և Նոր Գվինեայում մարջանային խութերը՝ այս ամենը, պարզվում է, կարելի է առնել սեփական հոգածության ներքո։ Նման հնարավորություն է ընձեռում ամերիկյան «The Nature Conservancy» կազմակերպությունը։



7. Ճանապարհորդություն փափուկ խաղալիքի համար (արժեքը՝ 35-55 դոլար)

Ճապոնիայում բացվել է տուրիստական գործակալություն, որը կազմակերպում է ուղևորություններ փափուկ խաղալիքների համար։ «Unagi Travel»-ի աշխատակիցներն առաջարկում են մի քանի երթուղիներ` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։










Նույն շարքից