Հասարակություն 

Ջորջ Սորոսը և Դոնալդ Թրամփն անձնական թշնամիներ են. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ՖԲ էջում գրում է.

«Վերջերս մի քանի «անտեղյակ» գրառում տեսա Սորոսի և Թրամփի «նույն գծի մեջ լինելու» մասին: Ցանկանում եմ մի հստակեցում անել: Սորոսի գիծը ամերիկյան գիծ չի:

Սորոսը և Թրամփը թշնամիներ են: Անձնական թշնամիներ: Ընտանեկան թշնամիներ: Վաղուցվա թշնամիներ: Գաղափարական թշնամիներ: ԱՄՆ նախագահի և Սորոսի հարաբերությունները երկար եմ ուսումնասիրել, սրա վերաբերյալ կարող եմ թեզ գրել: Սորոսը մշտապես բացեիբաց քննադատել է Թրամփին, նույնիսկ մինչ Թրամփի նախագահ ընտրվելը: Դիտեք Սորոսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ (վիդեոն կա) որտեղ նա արդեն «անձնականով է կպնում» Թրամփին:

Մինչ գրառում անելը ուսումնասիրեք Իվանկայի և Կուշների հարաբերությունների պատմությունը Սորոսի հետ: Ուսումնասիրեք Սորոսի և ԱՄՆ-ում ամենաազդեցիկ հրեական լոբբինգի թշնամական հարաբերությունները: Մի մոռացեք, որ ԱՄՆ անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Բոլտոնին Սորոսն էր խանգարում դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան ու ստեղ էլ խոր թշնամանք կա: Ուսումնասիրեք Սորոսի կողմից Քլինթոնին ֆինանսավորելու փաստը և Թրամփի ընտրվելու արդյունքում 1մլրդ դոլարի կորուստը: Տեսեք Սորոսի չիրականացված կանխատեսումները «Թրամփը չի ընտրվելու 2016-ին», «Թրամփը Կորեայում միջուկային պատերազմ է հրահրելու» մասին: Շատ չխորանամ, անվերջ կարողա գրեմ:

Չէ տղերք, Թրամփն ու Սորոսը նույն գծի մեջ չեն: Գծերը ստուգեք»:

  • 7
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    9
    Shares

Related Articles