Իրավական Քաղաքականություն 

Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը

Aysor.am-ը գրում է. Երևանի Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ ձերբակալվել է, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել  է կասկածյալներից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

  • 79
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Related Articles